Միլանի «Ինտերն» Ա Սերիայի 20-րդ տուրի շրջանակում մրցակցի հարկի տակ հաղթեց «Վենեցիային»։
Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով։ Միակ գոլն առաջին խաղակեսում խփեց Մատեո Դարմիանը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարողացել ավարտին հասցնել «ներաձուրիների» մարզումը և բաց կթողնի «Վենեցիայի» հետ հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է Sponda Nerazzurra-ն, Մխիթարյանը վաղը բուժզննում կանցնի՝ ազդրային մկանի վնասվածքի մակարդակը պարզելու համար։ Ըստ աղբյուրի՝ հայ ֆուտբոլիստը բաց կթողնի նաև «Բոլոնիայի» հետ հանդիպումը։
Մրցաշարային աղյուսակը՝