Ճապոնիայի Ֆուկուսիմա քաղաքում ցուցադրվում էր օլիմպիական ջահը։ Այն պետք է հանրությանը ներկայացվեր մինչև ապրիլի վերջը։ Բայց կորոնավիրուսի պատճառով ցուցադրումը կասեցվել է։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Հաշվի առնելով այն, որ արտակարգ իրավիճակ է հայտարարված երկրի մի շարք մարզերում, որոշվել է դադարեցնել միջոցառումը։
2011թ․ աղետից հետո Ֆուկուսիման դարձել է երկրի վերականգնման խորհրդանիշ։ Մարտի 26-ին այդ քաղաքում պետք է մեկնարկեր օլիմպիական կրակի փոխանցավազքը, սակայն, ինչպես հայտնի է , այն հետաձգվեց կորոնավիրուսի պատճառով։
