Սերիա Ա-ի 20-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում չկարողացավ հաղթել «Կալյարիին»՝ 1:1։
Ալվարո Մորատայի խփած գոլին շատ արագ պատասխանեց Նադիր Ցորտեան։
Նախորդ տուրում ևս «ռոսոներիները» ոչ-ոքի էին խաղացել։ Այս խաղից հետո «Միլանը» 28 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը։ «Կալյարին» 18 միավորով 18-րդ տեղում է։