«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի Գավաթի 1/32 եզրափակչի շրջանակում «Սոլֆորդ Սիթիի» նկատմամբ տարած գերջախջախիչ (8:0) հաշվով հաղթանակից հետո հայտարարել է, որ «քաղաքաբնակների» պաշտպան Քայլ Ուոքերը որոշել է լքել ակումբը։
«Քայլն ինձ երկու օր առաջ խնդրել է դիտարկել արտերկրում հանդես գալու տարբերակը։ Նա դիմել է ակումբի մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնին։ Այդ պատճառով ես նախընտրում եմ խաղալ այն ֆուտբոլիստների հետ, որոնց մտքերն այստեղ են»,- իսպանացու խոսքն է մեջբերում BBC-ն։
Ուոքերն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման։ Վերջինիս գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։