«Բարսելոնան» ձեռքից բաց թողեց Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հյուն-Մին Սոնի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Euro-football-ը։
Նշվում է, որ «կապտանռնագույնները» մատծում էին հաջորդ ամառ հարավկորեացի ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու մասին: Կատալոնական ակումբը «խթանների» աստղին համարում էր հարձակման գիծն ուժեղացնելու հիանալի տարբերակ, սակայն գործարքն այլևս չի կայանա, քանի որ վերջերս խաղացողը ևս մեկ տարով երկարաձգել է պայմանագրի ժամկետը «Տոտենհեմի» հետ։
Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա խաղացողը լոնդոնյան ակումբի կազմում մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։