Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին արձագանքել է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին ժամանակավոր գրանցելու որոշման մասին։
«Օլմոյի և Վիկտորի գրանցո՞ւմը։ Ես իմ կարծիքն ունեմ այս հարցի վերաբերյալ, բայց չեմ ցանկանում խոսել դրա մասին»,- ասել է Անչելոտին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Մալյորկայի» դեմ (3:0) հղթական խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Մրցաշարի եզրափակիչում «սերուցքայինները» կհանդիպեն «Բարսելոնային»։ Էլ Կլասիկոն կկայանա հունվարի 12-ին, Երևանի ժամանակով 23։00-ին։