Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչի «Ռեալ Մադրիդ» — «Մալյորկա» խաղում (3:0) հետաքրքիր դրվագ է գրանցվել։
Դեպքը տեղի է ունեցել հանդիպման 13-րդ րոպեին։ Մաֆեոն և Վինիսիուսը պայքար էին մղում գնդակի համար եզրագծի մոտ։ «Մալյորկայի» պաշտպանը գնդակը դուրս հանեց խաղադաշտից, որից հետո հայտնվեց բրազիլացու կողքին և նրան թեթև հրեց։ Վինիսիուսը, պատասխանելով նրա գործողություններին, ձեռքի ափով դիպավ Մաֆեոյի կրծքին, ինչից հետո իսպանացին ընկավ խոտածածկին և գալարվեց։
Հանդիպումից առաջ Մաֆեոն հարցազրույցում հայտարարել էր, որ եթե նա մենամարտեր Վինիսիուսի հետ, ապա 10 վայրկյանում նոկաուտի կենթարկեր նրան։
Նշենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Բարսելոնայի» հետ։ Սուպերգավաթային կլասիկոն կկայնա հունվարի 12-ին, ժամը 23։00-ին։