«Լեչչեի» պաշտպան Ջուլիո Դոնատին Բունդեսլիգայում անցկացրած յոթ մրցաշրջանից հետո խոստովանել է, որ կարոտել էր Իտալիայի լիգան՝ նշելով, որ Գերմանիայի առաջնությունում մարտավարական մարզումների պակաս կա:
«Բունդեսլիգայում յոթ տարի անցկացնելուց հետո ես որոշեցի վերադառնալ Ա Սերիա, քանի որ կարոտում էի իտալական ֆուտբոլը:
Բունդեսլիգայում մարտավարությունը բացակայում է, հարձակմանն ավելի մեծ ուշադրություն են դարձնում: Զարմանալի չէ, որ երբեմն կարող ես ականատես լինել քամբեկների 0-3-ի հաշվի ժամանակ», — ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը:
Դոնատին Բունդեսլիգայում 2013 թվականից խաղացել է «Մայնցի» և «Բայերի» կազմում՝ անցկացնելով 155 հանդիպում Գերմանիայի առաջնությունում: