«Կալյարիի» դարպասապահ Սիոնե Սկուֆեն մրցաշրջանի երկրորդ հատվածը կանցկացնի իտալական թոփ ակումբում։
Իտալացի դարպասապահը վարձավճարով տեղափոխվել է «Նապոլի»։ 28-ամյա ֆուտբոլիստը ժամանակին հանդես է եկել նաև «Կլուժ», «Ուդինեզե», «Սպեցիա», «Կոմո» և ԱՊՕԵԼ ակումբներում։
Նա ժամանակին հրավիրվել է նաև Իտալիայի հավաքական, սակայն այդպես էլ նորամուտի չի նշել ազգային թիմում։
Իսկ ահա «Կալյարին» առանց դարպասապահ չի մնա․ «Նապոլիից» հակառակ ուղղությամբ, ևս վարձավճարով, կուղևորվի Իտալիայի երիտասարդական հավաքական դարպասապահ Էլիա Կապրիլեն։