Սաուդյան «Ալ-Նասր» ակումբի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բարձր է գնահատել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի խաղային կարողությունները:
«Ջուդ Բելինգհեմը մեծագույն տաղանդ է, նա կարող է նվաճել «Ոսկե գնդակը»,- նշել է Ռոնալդուն Sky Sports-ի հետ հարցազրույցում:
Ներկայումս Մադրիդի «Ռեալը» զբաղեցնում է առաջին տեղը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում՝ վաստակելով 43 միավոր 19 խաղից հետո: Այս մրցաշրջանում Բելինգհեմը 22 խաղում խփել է ութ գոլ և կատարել յոթ գոլային փոխանցում տարբեր մրցաշարերում: