Այսօր տեղի կունենա Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի նիստը, որի արդյունքում կհայտարարվի ակումբի նախագահի պաշտոնի համար ընտրարշավի մեկնարկը։ Այնուամենայնիվ, ինտրիգ չի լինի։
Marca-ի փոխանցմամբ՝ այս պաշտոնի միակ թեկնածուն կլինի Մադրիդի «Ռեալի» ներկայիս նախագահ Ֆլորենտինո Պերեսը։
Խորհրդի անդամներից ոչ մեկը չի որոշել, որ մրցակցելու է Պերեսի հետ։
77-ամյա Պերեսը Մադրիդի «Ռեալի» նախագահն է 2009 թվականից։ Նա նախկինում եղել է ակումբի նախագահ 2000-ից 2006 թվականներին: