«Լեչեի» ֆուտբոլիստ Պատրիկ Դորգուն դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» նոր տրանսֆերային նպատակը։
Թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ձգտում է ուժեղացնել եզրային պաշտպանի դիրքը, և դանիացին համարվում է գլխավոր թեկնածուներից մեկը:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ ձախ պաշտպաններ Նունո Մենդեշը (ՊՍԺ) և Միլոշ Կերկեսը (Բորնմուտ) ևս կարճ ցուցակում են, սակայն Դորգուի տրանսֆերը պետք է ավելի էժան արժենա։
20-ամյա ֆուտբոլիստը հայտնի է իր բազմակողմանիությամբ. «Լեչեում» նրան կիրառում են երկու եզրերում՝ թե՛ պաշտպանությունում, թե՛ ավելի մոտ հարձակմանը՝ վինգերի դիրքում: Պատրիկ Դորգուի տրանսֆերային արժեքը, ըստ Transfermarkt-ի, գնահատվում է 20 միլիոն եվրո։