Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացած Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունում «Ինտերը» դրամատիկ պայքարում զիջեց «Միլանին» (2:3):
Նշենք, որ միլանյան թիմի ղեկին պորտուգալացի մասնագետ Սերժիու Կոնսեյսաուն միայն երկրորդ հանդիպումն էր անցկացնում։
Նա թիմը գլխավորել է դեկտեմբերի 30-ին, իսկ առաջին հանդիպումն անցակցրել է մի քանի օր առաջ կայացած Սուպերգավաթի կիսաեզրափակիչում՝ «Յուվենտուսի» դեմ (2-1):
«Միլանը» 8-րդ անգամ դարձավ Սուպերգավաթի հաղթող և այդ ցուցանիշով հավասարվեց «Ինտերին»։ Ռեկորդակիրը «Յուվենտուսն» է՝ 9 տիտղոս։