Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը կարող է դառնալ «Միլանի» խաղացող, հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքում։
Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը ցանկանում է, որ «կարմիր սատանաները» իրենց վրա վերցնեն ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը: Նաև երկու կողմերն էլ շահագրգռված են միայն վեցամսյա վարձակալության պայմանագրով՝ առանց գնման իրավունքի։
«Transfermarkt» պորտալը 27-ամյա Ռեշֆորդի տրանսֆերային արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո:
Այս մրցաշրջանում Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 24 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 7 գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։