Լա Լիգան և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան երեկ՝ հունավրի 4-ին հայտարարեցին, որ հրաժարվել են գրանցել «Բարսելոնայի» խաղացողներ Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին։ Կատալոնական ակումբն արձագանքել է իր համար բացասական որոշմանը։
««Բարսելոնան» իր անհամաձայնությունն է հայտնում ընդունված որոշման հետ։ Ակումբը կդիմի բարձրագույն մարզական խորհրդին»,- ակումբի մեկնաբանությունը մեջբերում է Marca-ն։
Ակումբից հաստատել են, որ մտադիր չեն հանձնվել։ Եթե «կապտանռնագույնները» Օլմոյին և Վիկտորին, ի վերջո, չկարողանան գրանցվել, ապա այս խաղացողները մրցաշրջանի երկրորդ հատվածում չեն կարողանա խաղալ որևէ մրցաշարում և կստանան ազատ գործակալի կարգավիճակ։