«Բարսելոնան» հաղթահարել է ֆինանսական ֆեյր-փլեյի խնդիրները և ստացել Լա Լիգայի հաստատումը՝ Դանի Օլմոյին և Պաու Վիկտորին մրցաշրջանի երկրորդ կեսի համար գրանցելու թույլտվության հարցում, հայտնում է RAC1-ը:
Այժմ կատալոնացիները սպասում են Իսպանիայի Թագավորական Ֆուտբոլային Ֆեդերացիայի (RFEF) պատասխանին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լա Լիգան և RFEF-ը մերժել էին «Բարսելոնային»: Հունվարի 1-ին «Բարսելոնան» նոր հայտ է ներկայացրել RFEF-ին Օլմոյի և Վիկտորի համար:
Օլմոն «Բարսելոնա» էր տեղափոխվել անցած տարվա օգոստոսին և ընդգրկվել էր միայն 2024/25 մրցաշրջանի առաջին կեսի հայտացուցակում: Նրա պայմանագրում առկա է կետ, որը թույլ է տալիս նրան անվճար հեռանալ ակումբից, եթե նա չգրանցվի հունվարին:
2024/25 մրցաշրջանում Օլմոն խփել է 6 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում 15 խաղերում բոլոր մրցաշարերում: