«Ռեալի» վինգեր Վինիսիուսը կարող է ստանալ մինչև 12-խաղանոց որակազրկում Լա Լիգայի 12-րդ տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպման (2:1) ժամանակ ցուցաբերած ագրեսիվ վարքի համար:
Հիշեցնենք, որ բրազիլացին ստացավ ուղիղ կարմիր քարտ 79-րդ րոպեին՝ «Վալենսիայի» դարպասապահին հարվածելու համար, երբ «Ռեալը» դեռևս զիջում էր 0:1 հաշվով:
Mundo Deportivo-ի տվյալներով՝ Վինիսիուսը, ամենայն հավանականությամբ, կստանա նվազագույն պատիժ՝ 4-խաղանոց որակազրկում։
«Ռեալը» 19 խաղից հետո ունի 43 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։