«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է կարիերան շարունակել Ֆրանսիայում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 26-ամյա խաղացողի գրանցման հետ կապված իրավիճակին ուշադիր հետևում է ՊՍԺ-ն։ Նշվում է, որ փարիզցիները պատրաստ են պայմանագիր առաջարկել իսպանացուն, եթե կատալոնական ակումբը ձախողի խաղացողի գրանցումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կոմերցիոն դատարանը մերժել է «Բարսելոնայի» խնդրանքը՝ Օլմոյին մրցաշրջանի երկրորդ հատվածում գրանցել Լա Լիգայում։ Օլմոյի ընթացիկ գրանցման ժամկետը Իսպանիայի առաջնությունում ավարտվում է դեկտեմբերի 31-ին։
Ընթացիկ մրցաշրջանում Օլմոն կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: