Մադրիդի «Ռեալում» որոշել են թիմի առանցքային պաշտպանի՝ Էդեր Միլիտաոյի ապագան, ով բացակայում է ծանր վնասվածքի պատճառով։
Ըստ Marca-ի՝ չնայած նրան, որ խաղացողը երկրորդ անգամ է վնասել խաչաձև կապանները, ակումբը լիովին հույս է դնում նրա վրա։ Կառլո Անչելոտիի պատկերացմամբ՝ բրազիլացին կմնա «արքայական» ակումբի պաշտպանության կարևորագույն խաղացողներից մեկը։
Ներկայումս Միլիտաոն վերադարձի առաջին քայլերն է կատարում։ Ակումբում և մարզչական շտաբում տպավորված են բրազիլացի պաշտպանի հաստատակամությամբ և վճռականությամբ, որով նա աշխատում է վերականգնման վրա։
Հիշեցնենք, որ Միլիտաոն նոյեմբերին հաջողությամբ վիրահատվել է։ Այս մրցաշրջանում նրա վերադարձը քիչ հավանական է, քանի որ նախնական գնահատականներով՝ Էդերը կվերադառնա և մարզավիճակ կվերականգնի 2025/2026 մրցաշրջանի նախապատրաստական փուլի ժամանակ։