Երեխան խաբեությամբ ստացել է ֆուտբոլիստներ Ջուդ և Ջոբ Բելինգհեմների ստորագրությունները «Բերնլի» ակումբի հետ իբր կնքված պայմանագրի վրա։
Տղան իր ընկերների հետ հանդիպել է ֆուտբոլիստներին սրճարանում, խնդրել է լուսանկարվել նրանց հետ և ստորագրել թղթի վրա։ Միևնույն ժամանակ, թղթի մյուս կողմում գրված է եղել. «Մենք, Ջոբ և Ջուդ Բելինգհեմներիս, համաձայն ենք կնքել պայմանագիր «Բերնլի» ակումբի հետ 10 տարի ժամկետով»։
Ջուդ Բելինգհեմը այս մրցաշրջանում «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով յոթ գոլ և կատարելով վեց գոլային փոխանցում։ Transfermarkt հարթակի տվյալներով, ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։
Ջոբ Բելինգհեմը այս մրցաշրջանում «Սանդերլենդի» կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ խփելով չորս գոլ և կատարելով երեք գոլային փոխանցում։ Transfermarkt հարթակի տվյալներով, ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 միլիոն եվրո։