«Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին» և «Արսենալը» հետևում են կիսապաշտպան Դանիել Օլմոյի հետ կապված իրավիճակին, ում «Բարսելոնան» չի կարողացել գրանցել Լա լիգայի մրցաշրջանի երկրորդ հատվածում։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Ըստ աղբյուրի՝ այս ակումբները կարող են օգտվել ստեղծված իրավիճակից՝ իսպանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու համար։
Օլմոյի գրանցման վերջնաժամկետը դեկտեմբերի 31-ն է: «Բարսելոնան» մտադիր է այս իրավիճակի վերաբերյալ նոր դիմում ներկայացնել առաջին ատյանի դատարան։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ կիսապաշտպանի պայմանագրում կա կետ, ըստ որի նա կարող է վաղաժամկետ խզել պայմանագիրը, եթե գրանցված չլինի Լա Լիգայում։