Լա Լիգան պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել. այն սահմանում է Լա Լիգայի դիրքորոշումը Բարսելոնայի առևտրային դատարանի որոշման վերաբերյալ:
«Բարսելոնայի» դիմումը՝ կիսապաշտպան Դանի Օլմոյին մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ժամանակավոր գրանցելու վերաբերյալ, մերժվել է, քանի որ ժամանակավոր միջոցի պայմաններից ոչ մեկը չի կատարվել։
Հայտարարության մեջ Լա Լիգան, ի թիվս այլ բաների, ընդգծում է, որ Լա լիգայի տարբեր կոմիտեներ և Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան նախկինում նույն որոշումը կայացրել են Դանի Օլմոյի գործով։ Լա Լիգան ողջունում է դատարանի որոշումը, քանի որ կարծում է, որ կանոնները պետք է հավասարապես կիրառվեն բոլոր ակումբների համար: Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ եթե Օլմոն գրանցված չլինի, ապա ձմռանը նա ազատ գործակալի կարգավիճակով կկարողանա հեռանալ «Բարսելոնայից»։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա խաղացողը կատալոնկան ակումբի կազմում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։