«Բարսելոնայի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում»: Այս մասին հաղորդում է TEAMtalk-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Լիվերպուլը» չի պատրաստվում հունվարին մեծ գործարքներ կատարել, սակայն մրցաշրջանի ավարտից հետո խոշոր տրանսֆեր կարող է տեղի ունենալ։ Հաղորդվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել Դե Յոնգին 35 միլիոն եվրոյի դիմաց, սակայն հնարավոր խոչընդոտ կարող է լինել հոլանդացու շատ բարձր աշխատավարձը։
Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը կատալնական ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Դե Յոնգի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: