Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանիել Օլմոն իր գործակալի հետ միասին ժամանել է Անգլիայի Մանչեսթեր քաղաք։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Ըստ աղբյուրի՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է ֆուտբոլիստի ծառայություններով, որն արդեն այս ձմեռ կարող է դառնալ ազատ գործակալ։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե «կապտանռնագույնները» չկարողանան գրանցել ֆուտբոլիստին Լա Լիգայում ֆինանսական խնդիրների պատճառով։
Օլմոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանացին «Բարսելանա» էր տեղափոխվել նախորդ տարի «ՌԲ Լայպցիգից»։ Հավելենք, որ «Բարսելոնան» գրանցել էր ֆուտբոլիստին մինչև ընթացիկ տարվա ավարտ։