Գերմանացի մարզիչ Տոմաս Տուխելը պաշտոնապես կսկսի աշխատել Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում 2024 թվականի հունվարի 1-ից։ Այս առիթով նա որոշել է շնորհավորել իր ապագա թիմի երկրպագուներին Սուրբ Ծննդյան կապակցությամբ։
A quick Christmas message from Thomas Tuchel! 📩 pic.twitter.com/zuH2YhqfjN
— England (@England) December 25, 2024
«X» սոցիալական հարթակի Անգլիայի հավաքականի պաշտոնական էջում հրապարակված կարճ տեսանյութում Տուխելը մաղթել է անգլիացի երկրպագուներին ուրախ Սուրբ Ծնունդ և Նոր տարի՝ հայտնելով, որ շուտով կհանդիպեն մարզադաշտերում։