«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Ռուբեն Բարախան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
«Չղջիկների» լեգենդը թիմի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2023 թվականի փետրվարից։ Այս ընթացքում թիմն անցկացրել է 78 պաշտոնական հանդիպում, որոնցում տարել է 26 հաղթանակ, 20 ոչ-ոքի և կրել 32 պարտություն։
Ռուբեն Բարախայի համար «Վալենսիայում» վերջին խաղը եղել է երեկ՝ դեկտեմբերի 22-ին «Ալավեսի» դեմ, որն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։ «Չղջիկները» այժմ Լա լիգայի մրցաշարային աղյուսակի նախավերջին՝ 19-րդ հորիզոնականում են։
«Վալենսիան» շնորհակալություն է հայտնել Ռուբեն Բարախային կատարած աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան ապագայում։