«Միլանի» գործադիր տնօրեն Ջորջիո Ֆուրլանին խոսել է Պաուլո Մալդինիի՝ «ռոսոներիների» տեխնիկական տնօրենի պաշտոնից հեռանալու մասին։
«Պատմական որոշում էր նրան բաց թողնելը՝ հաշվի առնելով, թե ինչ էր դա նշանակում ակումբի և նրա հեղինակության համար: Բայց եթե մենք ցանկանում էինք իրականացնել Ջերիի (խմբ. — Կարդինալեի, «Միլանի» սեփականատեր) տեսլականը ակումբի վերաբերյալ, մենք պետք է փոխվեինք և առաջ գնայինք», — Ֆուրլանիի խոսքերն է մեջբերում Milan News-ը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի օգոստոսին Մալդինին նշանակվել էր ակումբի զարգացման տնօրեն, իսկ մեկ տարի անց ստացել տեխնիկական տնօրենի պաշտոնը։ 2023 թվականի հունիսին Մալդինին լքել է «Միլանի» տեխնիկական տնօրենի պաշտոնը։