TEAMtalk պարբերականի հաղորդմամբ՝ Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Բարսելոնայի» 26-ամյա կիսապաշտպան Դանի Օլմոյի տեղափոխությամբ, ով կարող է հեռանալ «կապտանռնագույնների» ճամբարից հունվարին՝ Լա Լիգայում գրանցման խնդիրների պատճառով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է ֆուտբոլիստի անվճար ձեռքբերմամբ, սակայն Դանի Օլմոյի համար մրցակցություն կարող են ստեղծել «Մանչեսթեր Սիթին» և «Բավարիան»: «Բարսելոնան», իր հերթին, շարունակում է փնտրել ուղիներ՝ նրա գրանցումը մինչև մրցաշրջանի ավարտը երկարաձգելու համար:
Իսպանացին «Բարսելոնային» է միացել նախորդ ամռանը՝ գերմանական «Լայպցիգից» մլն եվրոյի դիմաց։
Օլմոյի գրանցումը «Բարսելոնայում» նախատեսված է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը։
Sport.es-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» մտադիր է ակտիվացնել 200 միլիոն եվրոյի նոր տնտեսական լծակ, որը կօգնի գրանցել Դանի Օլմոյին:
Mundo Deportivo-ի տվյալներով՝ կատալոնական թիմը չի պլանավորում նոր խաղացողների պայմանագրեր ստորագրել այս ձմռանը, եթե չառաջանան արտակարգ իրավիճակներ: