Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության ընթացիկ մրցաշրջանում այսօր կայանում է լիգայի փուլի վերջին՝ 6-րդ տուրը։
Բոլոր 18 հանդիպումներն անցկացվում են զուգահեռաբար։ «Նոան» արտագնա հանդիպմանը մրցում է սերբական «Բաչկա Տոպոլայի» հետ։
«Նոան» արդեն 5-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Մատեուշ Այասը։ Արդեն 15-րդ րոպեին մեր թիմը կրկնապատկեց իր առավելությունը․ երկրորդ գոլը խփեց Ֆերեյրան։ 43-րդ րոպեին տանտերերը կրճատեցին հաշվի տարբերությունը Ստանիչի գոլի շնորհիվ։ Առաջին խաղակեսից հետո լուսատախտակին հաշիվը 2-1 է՝ հօգուտ երևանյան թիմի։
Հանդիպման 35-րդ րոպեին վնասվածք ստացած Արտակ Դաշյանին փոխարինեց Արտյոմ Ավանեսյանը։
Մրցաշարային աղյուսակն այս պահի դրությամբ․