Ֆրանսիական Լիգա 1-ի 16-րդ տուրի` «Մոնակո»-ՊՍԺ հանդիպման 20-րդ րոպեին մրցակցի խաղացողի հետ լուրջ բախման արդյունքում վնասվածք է ստացել հյուրերի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման։
Հատկանշական է, որ բախումից հետո «Մոնակոյի» խաղացողը չի զգուշացվել։
Donnarumma gets studded in the face vs Monaco. Hope it’s nothing serious 🙏 pic.twitter.com/QO7wUuvPyx
— SF🌊 (@SF8LFC) December 18, 2024
Հանդերձարանում ֆուտբոլիստին 10 կար են դրել: Խաղը, հիշեցնենք, ընթանում է Մոնակոյի «Ստադ Լուի II» մարզադաշտում:
«Մոնակոն» 2024/2025 մրցաշրջանում Ֆրանսիայի Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է։ Թիմը 15 խաղում վաստակել է 30 միավոր։ Առաջին տեղում ՊՍԺ-ն է՝ նույնքան խաղում վաստակելով 37 միավոր։