Ավարտվել է 2024 թվականի միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում Մադրիդի «Ռեալը» Կատարում մրցել է մեքսիկական «Պաչուկայի» հետ և 3 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
38-րդ րոպեին Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Վինիսիուս Ժունիորի փոխանցումից հետո գոլի հեղինակ է դարձել և բացել է հաշիվը։
🚨🌎 GOAL | Real Madrid 1-0 Pachuca | Mbappe
MBAPPE OPENS THE SCORING FOR REAL MADRID !!!!!!!!!!!!!!pic.twitter.com/OJfQaaQViu
— Tekkers Foot (@tekkersfoot) December 18, 2024
53-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն՝ Մբապեի փոխանցումից հետո դառնալով անչափ գեղեցիկ գոլի հեղինակ։
RODRYGO WHAT A GOAL! 🤯 pic.twitter.com/pi9FgehVBg
— TC (@totalcristiano) December 18, 2024
84-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ է դարձել Վինիսիուսը։
The BEST from Vinícius Jr goal.!
Calm, composed and unstoppable from the spot 😭❤️❤️pic.twitter.com/IlkBLHPLgQ— Aya (@ayamavii1) December 18, 2024
Մրցաշարի 1/4 եզրափակչում մեքսիկական ակումբը 3։0 հաշվով հաղթել էր բրազիլական «Բոտաֆոգոյին», իսկ կիսաեզրափակչում ուժեղ էր գտնվել եգիպտական «Ալ-Ահլիից» (0:0, 6:5՝ 11 մետրանոցներ): «Ռեալը» մրցաշարում իր ճանապարհորդությունը սկսել էր անմիջապես եզրափակիչից:
Միջմայրցամաքային գավաթը ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշար է վեց կոնֆեդերացիաներից յուրաքանչյուրի ակումբային մրցաշարերի հաղթողների և ընդունող երկրի չեմպիոնի միջև։