«Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, որը երեկ FIFA-ի The Best մրցանակաբաշխության արդյունքներով ճանաչվել է 2024թ. տարվա լավագույն ֆուտբոլիստ, գոլի հեղինակ է դարձել մեքսիկական «Պաչուկայի» դեմ Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ խաղում, որն ընթանում է Կատարի «Լուսայիկ» մարզադաշտում:
Վինիսիուսն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը խաղի 84-րդ րոպեին և հաշիվը դարձրել խոշոր՝ 3:0:
The BEST from Vinícius Jr goal.!
Calm, composed and unstoppable from the spot 😭❤️❤️pic.twitter.com/IlkBLHPLgQ— Aya (@ayamavii1) December 18, 2024
Մինչ այդ խփած գնդակներով աչքի են ընկել Կիլիան Մբապեն և Ռոդրիգոն: