Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, կկայանա 2024 թվականի միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ հանդիպումը, որում կհանդիպեն Մադրիդի «Ռեալն» ու մեքսիկակական «Պաչուկան»։ Թիմերը կխաղան Կատարի «Լուսայլ Իկոնիկ» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի ժամը 21:00-ին, իսկ թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով:
«Ռեալ Մադրիդ». Կուրտուա, Գարսիա, Ռյուդիգեր, Տչուամենի, Վասկես, Վալվերդե, Կամավինգա, Ռոդրիգո, Բելինգհեմ, Վինիսիուս, Մբապե:
«Պաչուկա». Մորենո, Գոնսալես, Բարետտո, Ռոդրիգես, Մոնտիել, Պեդրասա, Իդրիսի, Դեոսա, Բատիստուտա, Ռոնդոն:
Մրցաշարի 1/4 եզրափակչում մեքսիկական ակումբը 3։0 հաշվով հաղթել է բրազիլական «Բոտաֆոգոյին», իսկ կիսաեզրափակչում ուժեղ է գտնվել եգիպտական «Ալ-Ահլիից» (0:0, 6:5 11 մետրանոցներ): «Ռեալն» իր ճանապարհորդությունը մրցաշարում կսկսի անմիջապես եզրափակիչից։
Միջմայրցամաքային գավաթը ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշար է 6 կոնֆեդերացիաներից յուրաքանչյուրի ակումբային մրցաշարերի հաղթողների և ընդունող երկրի չեմպիոնի միջև։