«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Լամին Յամալը նշել է ամենաբարդ մրցակցին, ում դեմ երբևէ խաղացել է։
«Ամենաբարդ մրցակիցս եղել է Դավիդ Ռաում, (Գերմանիայի հավաքականի և «Լայպցիգի» ձախ պաշտպան)։ Գերմանացիների դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում նա բարդ մրցակից էր ինձ համար, որին դժվար էր հաղթել»,- Յամալի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։
Հիշեցնենք, որ Իսպանիան հաղթեց Գերմանիայում կայացած Եվրոպայի առաջնությունում, իսկ Լամինը ճանաչվեց առաջնության լավագույն երիտասարդ խաղացող։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը կատալոնական ակումբի կազմում անցկացրած 21 խաղում, դարձել է 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։