Գործակալ Ալեքսանդր Կլյուևը, որը աշխատում է Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի հետ, մեկնաբանել է «Սևիլյայի» կողմից ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։
«Հենց հստակ տեղեկություն լինի, «Լոկոմոտիվը» կհայտարարի այդ մասին։ Ես բանակցե՞լ եմ «Սևիլյայի» հետ: Չեմ ցանկանում մանրամասնել դրա վերաբերյալ», — Կլյուևի խոսքերն է մեջբերում Sport-Express-ը։
Նաիրի գործող պայմանագրի ժամկետը «երկաթուղայինների» հետ նախատեսված է մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
Transfermarkt-ը 25-ամյա ֆուտբոլիստին գնահատում են 6 միլիոն եվրո։ Ընթացիկ մոսկովյան ակումբի կզմում անցկացրած 23 խաղում Թիկնիզյանը դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։