«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ակումբի համար նոր տրանսֆերային նպատակ է ընտրել։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ գերմանացի մասնագետը ցանկանում է իր թիմում տեսնել «Լիվերպուլի» եզրային պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին։ Խաղացողի գործող պայմանագրի ժամկետը մերսիսայդյան գրանդի հետ ավարտվում է հաջորդ ամառ:
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
Ընթացիկ մրցաշրջանում Ալեքսանդր-Առնոլդը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: