«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան առաջին անգամ մեկնաբանել է իր գլխին տեսանելի քերծվածքները, որոնք նկատել էին երկրպագուները։ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղից առաջ մասնագետը զրուցել է լրագրողների հետ, և շատերը նկատել են, որ նա հաճախ քորում էր գլուխը՝ թողնելով հետքեր։
53-ամյա մարզիչը պատմել է, որ արդեն մի քանի տարի տառապում է մաշկային հիվանդությամբ, որի բուժման համար օգտագործում է հակահիստամինային դեղեր։
«Ես մաշկի հետ խնդիրներ ունեմ։ Վերջին երկու-երեք տարիներին ընդունում եմ հակահիստամինային դեղեր։ Այո, եղունգներով հետքեր եմ թողել քթի վրա։ Բայց մնացածը մաշկային խնդիրների հետևանք է»։
Հիշեցնենք, որ երկրպագուներն ու լրագրողները Գվարդիոլայի դեմքին և գլխին քերծվածքներ առաջին անգամ նկատել էին անցած ամիս Չեմպիոնների լիգայում «Ֆեյենորդի» հետ ոչ-ոքիից (3:3) հետո։ Այդ ժամանակ, պատասխանելով վնասվածքների մասին հարցին, կատալոնացի մարզիչն կատակով ասել էր, որ քիչ էր մնում վնասեր իրեն, երբ իր թիմը բաց թողեց երեք գնդակ 15 րոպեում։
Հարկ է նշել, որ դերբիից առաջ «Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի գլխավորությամբ, թերևս, ամենավատ մարզավիճակում է՝ վերջին տասը խաղերից յոթում պարտվելով բոլոր մրցաշարերում։
Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը