Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Պաչուկան» ապահովեց իր տեղը ՖԻՖԱ Միջմայրցամաքային գավաթ 2024-ի եզրափակիչում՝ Դոհայում եգիպտական «Ալ-Ահլիի» նկատմամբ դրամատիկ հաղթանակ գրանցելով հետխաղային 11 մետրանոցների հարվածաշարում։
«Պաչուկա» 0-0 «Ալ-Ահլի» (6-5` 11 մետրանոցներով)
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ՝ Էլիաս Մոնտիել («Պաչուկա»)
⌚️ MF | 🌪️ PACHUCA 0(6)-0(5) Al-Ahly 🦅
¡SE ACABÓ! Después de una cardiaca tanda de penales nos imponemos y VAMOS POR LA COPA INTERCONTINENTAL.
¡ESTE ES EL CLUB DE FUTBOL PACHUCA DE LA BELLA AIROSA!#PachucaParaElMundo🤍💙 | #PachucaAlAhly pic.twitter.com/XC3ItR1a5P
— Club Pachuca (@Tuzos) December 14, 2024
«Պաչուկան» կմրցի Մադրիդի «Ռեալի» հետ ՖԻՖԱ Միջմայրցամաքային գավաթ 2024-ի եզրափակիչում՝ ՖԻՖԱ Չելենջեր գավաթի շրջանակներում «Ալ-Ահլիի» նկատմամբ դրամատիկ հաղթանակից հետո։ Հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, Լուսեյլի մարզադաշտում։
«Դժվար է լինելու, շատ բարդ, հատկապես հաշվի առնելով այն ֆուտբոլային մարաթոնը, որը մենք այսօր անցանք։ Սակայն մենք ամեն ինչ կանենք, որպեսզի օգնենք խաղացողներին վերականգնվել և մոտենալ այդ խաղին աշխարհի ամբողջ մոտիվացիայով»,- «Պաչուկայի» գլխավոր մարզիչ Գիլյերմո Ալմադայի խոսքերն է մեջբերում ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
Ծանոթացե՛ք «Ռեալի» հայտացուցակին
«Պաչուկա» — «Ալ-Ահլի» հանդիպման տեսությունը