Ավարտվել է Միջմայրցամաքային գավաթի փլեյ-օֆֆի հանդիպումը, որում մեքսիկական «Պաչուկա» ակումբը ուժեղ է գտնվել եգիպտական «Ալ Ահլիից» (0:0, 6:5՝ 11-մետրանոց) և դուրս եկել մրցաշարի եզրափակիչ, որտեղ կհանդիպի Մադրիդի «Ռեալի» հետ։
2024 թվականի Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչ խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին։
Այս մրցումների նախորդ փուլում մեքսիկական ակումբը 3։0 հաշվով հաղթել է բրազիլական «Բոտաֆոգոյին»։ Իր հերթին «Ալ-Ահլին» նույն հաշվով հաղթել է ԱՄԷ-ն ներկայացնող «Ալ-Այնին»:
Միջմայրցամաքային գավաթը ՖԻՖԱ-ի կողմից անցկացվող մրցաշար է 6 կոնֆեդերացիաներից յուրաքանչյուրի ակումբային մրցաշարերի հաղթողների և ընդունող երկրի չեմպիոնի միջև։