Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի՝ վաղը կայանալիք հանդիպմանը մասնակցելու հնարավորության մասին։
«Մբապեն բաց կթողնի վաղվա հանդիպումը, բայց կգնա Դոհա՝ Միջմայրցամաքային գավաթի համար։ Կտեսնենք՝ կխաղա՞ արդյոք նա, թե՞ ոչ»,- նշել է իտալացին։
Անչելոտին հայտնել է նաև, որ թիմի կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան վերականգնվել է վնասվածքից և արդեն կարող է դուրս գալ խաղադաշտ։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն չկարողացավ ավարտին հասցնել Չեմպիոնների լիգայի շրջանակում «Ատալանտայի» հետ հանդիպումը վնասվածքի պատճառով։