Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կիպրոսը ներկայացնող ԱՊՕԷԼ-ին։
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է մրցակցի, ինչպես նաև թիմի մարզավիճակի մասին։
«Թիմը լավ մարզավիճակում է գտնվում։ Մերոնք լավ են մարզվել։ Ուսումնասիրել ենք մրցակցին, ԱՊՕԷԼ-ը հարձակվողական թիմ է։ Ճանաչում եմ մրցակցին, որոշ ֆուտբոլիստներ հանդես են եկել իմ գլխավորությամբ։
Կա եվրագավաթային երեք կարևոր մրցաշար, այդ մրցաշարերում հանդես եկող բոլոր թիմերն էլ ցանկանում են հաղթել։ Պատրաստ ենք վաղվա հանդիպմանը։ Ցուրտ է, հանդիպումը կլինի ուշ ժամի։ Կցանկանայի, որ հայ երկրպագուները գային և աջակցեին «Նոային»»,- նշել է Մոտան։
Պորտուգալացի մասնագետը նաև պատասխանել է թիմի և Հայաստանի ընտրանու դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի վերադարձի ժամկետների մասին․ «Չանչարևիչը կվերադառնա ձմեռային դադարին»։
Հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 12-ին, 21։45-ին։
Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին