Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրում «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կիպրոսը ներկայացնող ԱՊՕԷԼ-ին։
Նախախաղային ասուլիսի ժամանակ «Նոայի» կիսապաշտպան Էլդեր Ֆերեյրան խոսել է թիմի տրամադրվածության մասին։
«Շատ եմ խաղացել ԱՊՕԷԼ-ի դեմ, բայց այժմ պետք է կենտրոնանամ մեր թիմի հանդիպման վրա։ Փորձելու ենք անել ավելին, քանի որ լավ ենք տրամադրված։ Ամեն ինչ կանենք՝ մրցաշարում ելույթները շարունակելու համար»,- նշել է 27-ամյա պորտուգալացին։
Հանդիպումը կկայանա վաղը՝ դեկտեմբերի 12-ին, 21։45-ին։
Կոնֆերենցիաների լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին