Լա լիգայի 16-րդ տուրի շրջանակում «Բետիսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելանոյին»։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Տանտերերի կազմում աչքի ընկան Լո Սելսոն ու Դիալոն, հյուրերի կազմում՝ Լևանդովսկին ու Ֆերան Տորեսը։
Հատկանշական է, որ Լևանդովսկու գոլը հարձակվողին թույլ է տվել գրանցել 21-րդ դարի Լա լիգայի հետաքրքիր ցուցանիշ։ Նա դարձավ միայն վեցերորդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է նվազագույնը 16 գոլ խփել մրցաշրջանի առաջին 17 հանդիպումներում։ Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին միայն Մեսսին, Ռոնալդուն, Էտո’Օ-ն, Ֆալկաոն և Դիեգո Կոստան:
Մրցաշարային աղյուսակը՝