Ամերիկացի գեղասահորդուհի Էմբեր Գլենը հաղթել է ISU Grand Prix շարքի եզրափակիչում, որը տեղի է ունենում Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում։ Ընդհանուր առմամբ, մարզիկը երկու ելույթի համար ստացել է 212,07 միավոր։
Երկրորդ տեղը զբաղեցրել է ճապոնացի Մոնե Չիբան՝ 208,85 միավորով։ Լավագույն եռյակը եզրափակում է աշխարհի եռակի չեմպիոն Կաորի Սակամոտոն՝ 201,13 միավորով։ Մրցաշարի 6 մասնակիցներից 5-ը ներկայացնում էր Ճապոնիան, իսկ Էմբերը՝ ԱՄՆ-ն։
Գեղասահք. ISU Grand Prix եզրափակիչ. Գրենոբլ, Ֆրանսիա.
Էմբեր Գլեն (ԱՄՆ) – 212,07 միավոր.
Մոնե Չիբա (Ճապոնիա) – 208,85.
Կաորի Սակամոտո (Ճապոնիա) — 201.13.