Լիսաբոնի «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Դյոկերեշը գերազանցել է ընթացիկ տարվա 60 խփած գոլի սահմանը։
26-ամյա ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել «Մորեյրենսեի» հետ խաղում՝ անվրեպ իրացնելով նշանակված 11 մետրանոցը։ Սա շվեդի 25-րդ գոլն է Պորտուգալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 22 հանդիպումներում։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի սկզբից ի վեր նա խփել է 60 գոլ բոլոր մրցաշարերում:
2023 թվականին Կրիշտիանու Ռոնալդուին բավականացրել էր խփած 54 գոլը՝ տարվա լավագույն ռմբարկու դառնալու համար։
Վիկտոր Դյոկերեշը «Սպորտինգում» հանդես է գալիս 2023 թվականի ամռանից: Ակտիվորեն շրջանառվում են լուրեր, որ «առյուծների» առաջատարը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է տեղափոխվել եվրոպական թոփ ակումբներից մեկը: Հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո: