Ավարտվեց Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչ հանդիպումը, որտեղ միմյանց դեմ մրցում էին «Լացիոն» և «Նապոլին»։ Խաղը կայացավ Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում։ «Լացիոն» հաղթեց 3:1 հաշվով։
Տանտերերի կազմում հեթ-տրիկ ձևակերպեց Թեյանի Նոսլինը։ «Նապոլիի» կազմում աչքի ընկավ Ջովանի Սիմեոնեն։
Նշենք, որ 21-րդ րոպեին «Լացիոյի» հարձակվող Մատիա Ձականյին չկարողացավ իրացնել նշանակված 11 մետրանոցը։
Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի գործող չեմպիոնը «Յուվենտուսն» է։