«Բարսելոնայի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոն կիսվել է ընթացիկ մրցաշրջանի սպասելիքներով։
«Իհարկե, մենք կարող ենք շատ բան ակնկալել այս մրցաշրջանից: Մենք շատ լավ սկսեցինք, մեր թիմն ի վիճակի է պայքարել բոլոր հնարավոր գավաթների համար, ես հենց դրա համար եմ եկել այստեղ՝ հաղթելու յուրաքանչյուր խաղում»,- Օլմոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
26-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 6 գոլի հեղինակ։ Օլմոյի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը: