Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում միջազգային մամուլում վերջերս շրջանառվող գլխավոր ֆուտբոլային ինսայդները, տրանսֆերային շշուկները։
✅ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է Մառախլապատ Ալբիոնից տեղափոխվել ԱՄՆ։ Ինչպես հայտնում է Caught Offside-ը, եգիպտոսցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր Մայամին»:
✅ Քրիստոֆեր Նկունկուն հայտնվել է ՊՍԺ-ի դիտակետում։ Ֆրանսիայի մայրաքաղաքում չեն մոռացել իրենց սանին և մտածում են ֆուտբոլիստին տուն վերադարձնելու մասին։ Ըստ The Sun-ի, ՊՍԺ-ն դիտարկում է ֆուտբոլիստներ փոխանակելու հնարավորությունը Լոնդոնի «Չելսիի» հետ, որին պատկանում է Նկունկուի պայմանագիրը։ 27-ամյա կիսապաշտպանի դիմաց փարիզցիներն առաջարկում են իրենց հարձակվող Ռանդալ Կոլո-Մուանիին։
✅ «Մանչեսթեր Սիթին» հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ նոր խաղացողներ գնելու համար նախատեսել է ծախսել 240 միլիոն եվրո, հայտնում է Daily Star-ը։ Ակումբի համար առաջնային կլինեն կենտրոնական կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերն ուժեղացնելը։
✅ Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Աթլետիկի» վինգեր Նիկո Ուիլյամսը մոտ է Մառախլապատ Ալբիոն տեղափոխվելուն: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի Պրեմիեր լիգայի չորս թոփ ակումբներ։ Դրանք են՝ «Արսենալը», «Չելսին», «Լիվերպուլը» և «Տոտենհեմը», հաղորդում է The Athletic-ը։
✅ «Բարսելոնան» համաձայնեցրել է 2025 թվականին իր առաջին տրանսֆերը. ըստ Fichajes-ի, թիմի նորեկը կլինի Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան: Կատալոնական ակումբի ղեկավարությունն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանները ֆուտբոլիստի ու նրա ներկայացուցիչների հետ։ Սպասվում է, որ 28-ամյա գերմանացին ամռանը կմիանա «Բարսելոնային» ազատ գործակալի կարգավիճակով: Նրա պայմանագիրը Լևերկուզենի «Բայերի» հետ ավարտվում է ամռանը։
✅ Գերմանիայի հավաքականի և «Լայպցիգի» պաշտպան Դավիդ Ռաումը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Լրագրող Ֆլորիան Պլետենբերգի խոսքերով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրություն է ցուցաբերում ձախ պաշտպանի նկատմամբ և ծրագրում է ձևակերպել ֆուտբոլիստի տրանսֆերը։
✅ Սաուդյան «Ալ Ահլիի» անգլիացի հարձակվող Այվեն Տոունին կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Այս տարվա ամռանը անգլիացին հեռացավ «Բրենտֆորդից» և պայմանագիր կնքեց Սաուդյան Արաբիայի ակումբի հետ։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, Լոնդոնի «Չելսին» և «Տոտենհեմը» դիտարկում են 28-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակը 2025 թվականին։
✅ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» կիսապաշտպան Ուգո Լարսոնի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Նշվում է, որ մադրիդցիները հետևում էին երիտասարդ շվեդ ֆուտբոլիստի ելույթներին դեռ այն ժամանակվանից, երբ նա «Մալմյոյում» էր: Լրագրող Պատրիկ Բերգերի խոսքով՝ Լա լիգայի գրանդը դիտարկում է 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձևակերպելու հնարավորությունը, իսկ «Այնտրախտը» կպահանջի առնվազն 50 միլիոն եվրո։
✅ Fichajes-ը հայտնում է, որ «Տոտենհեմը» ցանկանում է ուժեղացնել թիմի կազմը և իր հայացքն ուղղել է դեպի խոստումնալից չիլիացի վինգեր Դարիո Օսորիոն: «Տոտենհեմը» երիտասարդ հարձակվողի տրանսֆերի համար մրցում է այնպիսի թոփ ակումբների հետ, ինչպիսիք են «Լիվերպուլը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը»։
Շարքի նախորդ նյութերը․
➡️ Հանսի Ֆլիկի նոր տրանսֆերային նպատակը, Լևանդովսկին կարո՞ղ է փոխել ակումբը․ Տրանսֆերային անցուդարձ
➡️ Ռեալի նախկին ֆուտբոլիստը՝ ԱՊԼ-ո՞ւմ, ՄՅՈւ-ն մեծ շոփինգ է նախատեսում․ Տրանսֆերային անցուդարձ
➡️ Բարսայի ֆուտբոլիստները կտեղափոխվե՞ն ԱՊԼ, ՄՅՈՒ-ն կփորձի խառնել Ռեալի ծրագրերը․ Տրանսֆերային անցուդարձ