«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի «Նոթինգհեմ Ֆորեսթի» հետ խաղում իր թիմի տարած հաղթանակի մասին։
Հանդիպումն ավարտվել է «քաղաքաբնակների» հաղթանակով՝ 3-0 հաշվով։
«Մենք հաղթեցինք.․․ Սա է գլխավորը։ Այսօր լավ օր է։ Մեզ պետք էր այս հաղթանակը։ Ակումբը, ֆուտբոլիստներին՝ բոլորին դա պետք է:
Չգիտեմ՝ արդյո՞ք այս հանդիպումը շրջադարձային կլինի թիմի համար։ Սա ընդամենը մեկ հաղթանակ է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն: