Իտալական «Միլանի» ղեկավարությունը մտադիր է թիմում պահել կիսապաշտպան Մատեո Գաբիային: Այս մասին հաղորդում է Transfermarketweb-ը:
Աղբյուրի համաձայն, հնարավոր է ֆուտբոլիստը վարձավճարով հանդես գա իտալական մեկ այլ թիմում, բայց այս պահին ռոսսոներիների ղեկավարությունը չի պատրաստվում վաճառել 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:
Իտալացի ֆուտբոլիստի պայմանագիրը միլանյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ: